▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շտապ. Հանրապետական հիվանդանոցից 9 անգամ դատապարտված անձ է փախել

Փետրվարի 18-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1974թ. ծնված, նախկինում 9 անգամ դատապարտված Հայկ Վաչեի Գալստյանը հիվանդասենյակի պատուհանից դիմել է փախուստի։

 

 

 

 

 

 

 

 

 

Հ. Գալստյանը ներկայումս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով)։

Գալստյանը, ով արդեն 8 օր է հիվանդանոցում էր, փախուստի է դիմել հիվանդասենյակի պատուհանից` սավաններն իրար ամրացենելու միջոցով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.«Հայկ Վաչեի Գալստյանին տեսնողներին կամ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 010 44 29 04, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։

Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more