▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպիտակը բոլոր գույների համախմբվածությունն է. Արմեն Սարգսյանը հասարակությանը «սևերի ու սպիտակների» բաժանելու մասին

 

Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ սեպտեմբերի 21-ին՝ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հասարակությանը «սեւերի ու սպիտակների բաժանելու եւ իր ունեցած մտահոգությունների մասին։

Նա «սեւերի ու սպիտակների» բաժանելու մասին հարցին պատասխանել է որպես ֆիզիկոս՝ շեշտելով, որ սպիտակի համար պետք է համախմբել բոլոր մյուս գույները, այդ թվում՝ սեւը. «Սպիտակը մեկ գույն չէ, այն բոլոր գեղեցիկ գույների համախմբվածությունն է, սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նույնիսկ սեւը»։

ՀՀ նախագահը կարեւորում է ոչ միայն համախմբվածությունը, բայց նաեւ հանդուրժողականությունն ու ազատությունը. «Մեր ժողովրուրդն իր մեծագույն հաղթանակներին հասել է, երբ միավորվել է։ Մեր ազգային հաջողությունների գրավականը մեր երկրի միասնությունն է բոլոր դեպքերում, կարող է ամենառադիկալ կարծիքներն ունենանք, բայց պետք է հարգենք իրար, ունենանք այն շնորհքը, որ կոչվում է հանդուրժողականություն, այսինքն՝ հանդուրժողականություն գումարած ազատություն՝ ունենանք ազատություն արտահայտվելու եւ ունենալ լսելու մշակույթ»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more