▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպերցյանին պետք է թույլ տալ մեկնել Եվրոպա, թեև կա Զախարյանի օրինակը․ Սարիկ Անդրեասյան

Ռուսաստանաբնակ կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ արտասահմանյան ակումբ հնարավոր տեղափոխությանը։

Ռեժիսորը կողմ է արտահայտվել 25-ամյա ֆուտբոլիստի կարիերայի նոր փուլին, սակայն զգուշավորությամբ է մոտենում հարցին՝ հիշատակելով Արսեն Զախարյանի փորձը։

«Համաշխարհային մակարդակի դուրս գալը ճիշտ քայլ է։ Սակայն մենք ունենք Զախարյանի օրինակը, որը վնասվածքներ է ստանում և արդեն քանի տարի է՝ չի կարողանում լիարժեք խաղալ… Այնուամենայնիվ, կարծում եմ՝ Սպերցյանին պետք է բաց թողնել Եվրոպա։ Տա Աստված, որ ամեն ինչ ստացվի»,- նշել է Անդրեասյանը։ Նրա խոսքերը մեջբերում է «Матч ТВ»-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ հայ կիսապաշտպանը կարող է կարիերան շարունակել անգլիական «Լիդսում»։

Դիտեք նաև՝

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more