|
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ԱՂԱՄԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՄՈՐՈՒՔ
Առողջապահության նախարարությունն արգելում է սրճարանների, ռեստորանների սեղաններին աղաման դնելը։ Շուտով ուժի մեջ կմտնի նույն վայրերում ծխելու արգելքը։ Ինչպե՞ս կարելի է այս ամենը բացատրել։ Նախ ծխելու արգելքի մասին։ Շատ եվրոպական երկրներում նման վայրերում, իսկապես ծխելն արգելվում է։ Որոշ երկրներում ռեստորաններն ու սրճարաններն ունենում են տարբեր սրահներ՝ ծխողների և չծխողների համար։ Իսկ այդ բոլոր, շեշտում եմ բոլոր երկրներում բացօթյա սրճարաններում ծխելը թույլատրվում է։ Ինչ վերաբերում է աղամանին․․. ասելիք չունեմ։ Համոզված եմ, որ սրանք նախարարների ինքնուրույն որոշումները չեն, այլ կատարվել են վարչապետ-բռնապետիկի ցուցումումներով։ Ամենայն հավանականությամբ, այդ վարչապետ կոչված երևույթը, բոլորին ցանկանում է դարձնել իր նման և իր ճաշակով շարժվողներ։ Նա չի ծխում, աղ չի օգտագործում։ Սպասենք նրա հաջորդ քմահաճույքներին, օրինակ՝ բոլորը պետք է «տնական արաղ» խմեն կամ մորուք պահեն, ինչպես նրա նկարի առջև աղոթող, տնտեսական հրաշքներ գործող նախարարարները»։ |
«Սպասենք նրա հաջորդ քմահաճույքներին, օրինակ՝ բոլորը պետք է «տնական արաղ» խմեն կամ մորուք պահեն»
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more



