▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուշիում քաղաքացիական բնակչին սպանել է Ալիևի թիկնազորի անդամը՝ ատրճանակի կրակոցներով

Շուշիի մերձակայքում ջրատար խողովակների վրա աշխատող քաղաքացիների վրա կրակել է ոչ թե զինվորական, այլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիկնազորի անդամը։

Այս մասին հայտնում է «Инфотека 24»-ը, որին հայտնի են դարձել բացառիկ մանրամասներ տեղի ունեցած հերթական հանցագործությունից, որ իրականացրել է հակառակորդը։ 

«Աշխատանքային խումբը գտնվում էր Շուշի երկու մուտքերի մեջտեղում։ Աշխատանքների ժամանակ նրանց է մոտեցել բարձրահասակ մեկը, որը կրել է տարբերվող զինվորական հագուստ, կանգնել է նրանց առջև ու սկսել բառաչել՝ չխոսելով ո՛չ ռուսերեն, ո՛չ ադրբեջաներեն։ Բանվորները փորձել են բացատրել, որ փոխում են ջրատար խողովակները, սակայն մարդասպանը շարունակել է ինչ-որ հնչյուններ արտաբերել, որից հետո թողել է ինքնաձիգն ու դուրս հանել ատրճանակն ու սկսել կրակել։ Մի մարդ սպանվել է տեղում, մյուսները փորձել են թաքնվել, սակայն մարդասպանը շարունակել է կրակել նրանց թիկունքին։ Ատրճանակով որպես կանոն զինված են կամ սպաները, կամ անվտանգության աշխատակիցները։ Տարբերվող զինվորական հագուստի փաստը թույլ է տալիս ենթադրել, որ մարդասպանն Ալիևի թիկնազորի անդամ էր, այսինքն, իրականացնում էր ուղիղ հրաման», - գրել է կայքը։ 

Հիշեցնենք, որ այսօր Շուշիի մոտակայքում սպանվել է մեկ և վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, ովքեր իրականացրել են ջրի խողովակների վերականգման աշխատանքներ։ Ի դեպ, այդ ընթացքում օկուպացված Շուշիում են գտնվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more