▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շունն ու կատուն էլ եք քաղաքականացնում, որ շներն ու կատուները շնորհակալություն հայտնեն ձեզ. Զոհրաբյանն «Իմ քայլին»

Այսօր ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին զայրացրեց այն փաստը, որ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու հարցը մերժվեց: 

 

 

 

 

 

 

 

 

«Կառավարությունը շարունակում է ինձ անընդհատ զարմացնել: Սկզբում նրանք հավանություն են տալիս նախագծին, հետո երկար քննարկումից հետո ասում են, ընդհանուր առմամբ, մոտեցումները լավ են, բայց քանի որ ԱԺ-ում մենք քննարկում ենք և ամեն ինչ անում ենք այդ ուղղությամբ, առաջարկում ենք ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի ընդունումից: Հիմա եթե շունն ու կատուն էլ եք քաղաքականացնում և ուզում եք, որ անպայման դա ներկայացված լինի «Իմ քայլ»-ի կողմից, խնդիր չկա, արե′ք դուք, ես նախագիծը չեմ հանելու շրջանառությունից: Եթե գտնում եք, որ այս նախագիծը դուք պետք է անպայման անեք, որ շներն ու կատուները շնորհակալություն հայտնեն ձեզ, արե′ք: Ես նախագիծը շրջանառությունից չեմ հանելու: Դրեք, մերժեք իմ նախագիծը»,-ասաց Զոհրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝ Գնդակահարելուց հետո կենդանիների լեշերը նետվում են բնակավայրեր, խաղահրապարակներ. Տիգրան Ուրիխանյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more