▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի կոչը

Հայաստանյայաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի կոչը

***

«Բազմաթիվ զանգեր ենք ստացել, որ Երևանում ու տարբեր քաղաքներում սպասում են, որ մեզ դիմավորեն։ Ընթացքը շատ կարևոր է։ Մեքենաների ու մարդկանց չափ ու սահման չկա։ Տարբեր մարդիկ սնունդ, անձրևանոց են տրամադրում, այսինքն՝ սա համաժողովրդական շարժում է, շարժում՝ հանուն մեր քույրերի, եղբայրների, որոնք կանգնած են Կիրանցում»,- Տավուշից մեկնարկած քայլերթի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով, որ շարժումը հասնելու է իր նպատակին։

***

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես հավատում եմ, որ լույսը կհաղթի խավարին, ոգին՝ դուխին, եռագույնը՝ սև ու սպիտակին:
Հավատում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ նպատակներին, ես հավատում եմ բարու հաղթանակին, ես հավատում եմ Աստծո օգնությանը:
Հայ Առաքելական եկեղեցու շուրջ միավորումը՝ հանուն հայրենիքի պահպանման, բոլորիս սուրբ պարտքն է»։

***

«Մեր պահանջն է՝ դադարեցնել այս ողջ ապօրինի գործընթացը»,- քայլերթի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, ասաց Բագրատ Սրբազանը։ «Ստով է սկսվել գործընթացը․ 2021-ի նախընտրական արշավի ժամանակ գյուղացիներին ասվել է՝ ո՛չ անկլավի, ո՛չ տարածքի խնդիր չկա։ Բա՝ անցնի 3-4 տարի, գաս, գյուղացիներին ահաբեկե՞ս, սուտ խոսե՞ս»։ Հարցին՝ Փաշինյանի հեռացման պահանջ հնչելո՞ւ է հրապարակում, Տավուշի թեմի առաջնորդը նշեց․ «Ասացի, վերջացավ։ Ձեզ համար զրույցի աստիճանն այլ է, ինձ համար՝ այլ։ Խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացումներ կլինեն, չգիտեմ, բայց մեր պահանջը էդպիսին է՝ գործընթացը պետք է ավարտվի»։

***

«Նորմալ եմ վերաբերվում, երևի իրենց համար նորմալ է էդպիսի բաներ ասելը։ Իրենք են պատճառն եղել, որ մենք հիմա փողոցում ենք»,- Դիլիջանում, լրագրողների հետ զրույցում, ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով իշխանական քարոզչամիջոցների թեզերին։ «Երևանում ձեր պահանջը ո՞րն է լինելու»,- հարցրեց լրագրողը։ «Խնդիրը ծագել է սահմանում, լուծումը Երևանում է․ գործընթացը պետք է կասեցվի ու բերվի օրենքի դաշտ, մեկ մարդու որոշումներով չի կարող լինել ոչինչ»,- նշեց Տավուշի թեմի առաջնորդը։

***

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց Ցեղասպանությունը, որքա՞ն կլիներ հայության թիվը, եթե չլիներ Հայոց ցեղասպանությունը, թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել՝ կազմենք զոհերի ցուցակը, որ իբր թուրքերի համար հավաստի լինի։ Թուրքերի համար մի անհանգստացեք, իրենք դեռ 1919-21թթ. ազգային դատական ատյանների անբեկանելի դատական ակտերով են ճանաչել էթնիկ շարժառիթով զանգվածային բնաջնջումների փաստը։ Այդ դատական ակտերի հիման վրա մեր ջանքերով անգամ միջազգային ապահովագրական ընկերությունները զոհերի ազգականներին հատուցումներ են վճարել, ինչը պետական մակարդակով, ցավոք, այլևս չի կազմակերպվում...»։

Դիտեք նաև՝

 

***

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more