▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժին հարգողների թիվն այնքան է մեծացել, որ արդեն կարևոր էլ չի, թե ով ինչ է ասում․ ՀՀԿ անդամ

ՀՀԿ անդամ Աննա Հովները ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եթե Սերժ Սարգսյանի հանդեպ վատ արտահայտվող յուրաքանչյուրին նստեցնես ու հարցնես, թե ո՞րտեղից է այդ մարդու հանդեպ ունեցած իր նեգատիվ վերաբերմունքը և ինչու` չի կարող պատասխանել: Ամենաշատն, ինչ կարող են ասել` հետևյալն է.

-Թալանել է:

-Ու՞մ է թալանել:

-Ժողովրդին:

-Ի՞նչդ է թալանել:

-Կոնկրետ ինձնից ոչինչ:

-Բա դու ժողովուրդ չե՞ս:

-Ես ինձ նկատի չունեմ:

Կամ`

-Արցախը վաճառել է 30 տարի առաջ, գցել մեղքը նիկոլի վրա:

-Բայց 30 տարի առաջ նա Արցախն ազատագրել է: Նույն պահին վաճառե՞լ:

(լռություն)

-Ազատագրել է, որ վաճառի թանկով: Նույն պահին չեմ ասում, մի տարի հետո:

-Փող է՞ վերցրել այսինքն:

-Այո´:

-Բա եթե փող է վերցրել, գնորդն ինչու՞ չի վերցրել իր ապրանքը 30 տարի:

-Դե... ես տենց բաներից չեմ հասկանում...

Կամ`

-Կազինոներում խաղացել է, եղբայրն էլ 50-50 փայատեր էր ամեն տեղ, նույնիսկ կարմիր գծերի ու տեսախցիկների մեջ:

-Ապացույց ունե՞ս, որ խաղացել է: Մտքովդ չի անցե՞լ, որ սուտ բամբասանք է:

-նիկոլն ա ասել:

-նիկոլն ապացուցել է՞:

-Չէ:

-Իսկ նիկոլը կարող է՞ր ապացուցել, եթե ուզենար:

-Դե հա:

-Իսկ եղբոր 50-50-նն ինչու՞ չապացուցեց, մի բան էլ հերքեցին:

-Չգիտեմ:

-Իսկ հիմա կարմիր գծերն ու տեսախցիկներ չկա՞ն:

-Կան: Ավելի շատ են...

Կամ`

-Պետոն դուրս չէր գալիս, Պողոսը լկտի էր, Պետրոսը կաշառակեր էր...

-Բա Սերժն ի՞նչ կապ ուներ:

-Դե նրա օրոք էր:

-Նրա օրոք կամ ուրիշի օրոք չի լինու՞մ, որ ամեն գյուղում մեկ է շուն կա:

-Լինում է:

-Հիմա Սերժը քեզ ի՞նչ է արել:

-Կոնկրետ ինձ` ոչինչ:

Եվ այդպես շարունակ:

Ոչ ոք չի կարող պատասխանել հստակ, թե ինչ է արել իրեն Սարգսյանը, որ իրեն չեն սիրում: Ասեմ ավելին. Սերժին հարգողների թիվն այնքան է մեծացել, որ արդեն կարևոր էլ չի, թե ով ինչ է ասում:

Կան փաստեր, և վերջ:

Մի բան կավելացնեմ.

Բոլոր ժամանակներում և միշտ, թե՜ քաղաքականության մեջ, թե՜ կյանքում գտնվում է մի այծ, ով քո մասին կհորինի ինչ որ անհեթեթություն,

մի կով, ով ոչ միայն կտարածի այդ կեղծիքն, այլ մի բան էլ իր կողմից կճոխացնի ու կհորինի մի բան,

և ոչխար, ով այս ամենին կհավատա:

Կամ դուք նշվածներից մեկն եք, կամ դուք խելքի եք գալիս»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more