«Ըստ որոշ տեղեկությունների, երեկ հանդիպել են Սերժ Սարգսյանն ու «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը: Նույն աղբյուրները հայտնում են, որ Բադդասարովը փորձում է որոշ հստակեցումներ ստանալ իր հետագա անելիքների ու նաև հրապարակային ասելիքների շուրջ: Բաղդասարովն առայժմ լռում է իր բիզնեսների շուրջ վերջին շրջանում ծավալվող աղմկոտ գործընթացների և «Արմավիայի» սկանդալային սնանկացման մասին: Մինչ հայտնի գործարարը կկողմնորոշվի, թե ինչ հրապարակային պարզաբանումներով է հանդես գալու տեղի ունեցողի վերաբերյալ, «Արմավիայի» լրատվական ծառայությունից երեկ ըստ էության չեն հերքել այն տեղեկությունները, որ Բադդասարովը վաճառում է իր հայաստանյան բոլոր բիզնեսները և հեռանում է Հայաստանից: «Հայկական ժամանակ»-ի թղթակցի նույնաբովանդակ հարցին «Արմավիայի» լրատվականից պատասխանել են. «Բիզնեսում ամեն բան վաճառվում է և ամեն բան գնվում է»: Հարցին արդյո՞ք «Արմավիայի» սնանկացումը քաղաքական ենթատեքստ ունի, նույն ծառայությունից պատասխանել են, թե իրենք սնանկացման պատճառների մասին հայտնել են իրենց մամուլի հաղորդագրության մեջ: «Արմավիայի» լրատվական ծառայությունը երեկ հերքել է նաև տեղեկություններն այն մասին, որ Բաղդասարովը Ռումինիայում նոր օդանավակայան է պատրաստվում կառուցել: «Այդ մասին հարցրեք նրանց, ովքեր հորինում են այդ լուրերը»,- ասել են թղթակցին ու նաև հավելել, որ այս պահին «Արմավիայում» ուղևորների հաշվառում է կատարվում և ապրիլ ամսվա ընթացքում կվերադարձվեն նրանց գնած տոմսերի գումարները:
Սերժ Սարգսյանն ու Միխայիլ Բաղդասարովը երեկ հանդիպե՞լ են
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


