|
«Հրապարակ»-ը գրում է․ «ՀՀ կառավարության մեր աղբյուրներից ստացված տեղեկատվությամբ, որոշ ժամանակ առաջ Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը` ԱՄՆ-ի ճնշումների ներքո, Նիկոլ Փաշինյանին է փոխանցել իրենց նոր առաջարկները: Այն է` 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բաց կլինի դիվանագիտական անձնագիր ունեցողների, ինչպես նաև երրորդ երկրների քաղաքացիների համար, բայց Թուրքիան պատրաստ չէ բեռների համար բացել սահմանները։ Մի միջանկյալ կեսքայլ են որոշել անել` Վրաստանի տարածքով Թուրքիայից Հայաստան եկող բեռների ուղեկցող փաստաթղթերում վերջնական նպատակակետն այսուհետ նշվելու է Հայաստանը, այլ ոչ թե Վրաստանը, ինչպես նախկինում էր։ Եւս մի պահանջ էլ Քըլըչը ներկայացրել է` կապված երկաթուղու հետ: Պահանջել են, որ Հայաստանը շտապ կարգով երկաթուղու շինարարություն սկսի` Երասխից մինչև ադրբեջանական սահման և Ախուրիկից մինչև թուրքական սահման հատվածներում։ Բայց քանի որ Հայաստանի բյուջեում նման ֆինանսական միջոցներ չկան, Փաշինյանին առաջարկվել է այդ գործը դնել ռուսական կողմի վրա` օգտվելով Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի պայմանագրից, որը գործում է մինչև 2038 թվականը: Մեր աղբյուրն ասում է, որ օրեր առաջ Փաշինյանի` Ռուսաստան մեկնելու հիմնական պատճառը դա էր, որ երկաթուղու շինարարությունը Ռուսաստանը ստանձնի, ինչի մասին նա խոսեց նաև կառավարության վերջին բրիֆինգի ժամանակ»։ |
Սերդար Քըլըչը նոր առաջարկներ ու պահանջներ է փոխանցել Հայաստանին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


