▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևանա լճում մոտ 10 օր կտևի այս պրոցեսը, հետո կկրկնվի օգոստոսին. բնապահպանության փոխնախարար

 

Ֆեյսբուքյան օգտատեր Ալեքսանդր Գարգալոյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է Սևանա լճի աղտոտվածության աստիճանը:

 Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը արձագանքել է՝ ֆեյսբուքյան էջում գրելով.

«Ամբողջ օրն ահազանգեր ստացանք Սևանա լճի ջրի որակի հետ կապված։


 

Այդ երևույթի հիմնական պատճառը ջրի բարձր ջերմաստիճանն է (24-25°), որն էլ իր հերթին ֆիզիկական և կենսաբանական տարբեր պրոցեսների զարգացմանն է նպաստում և լավ պայմաններ են ջրիմուռների առատ աճման ու լճի ծաղկման համար, որոնք էլ ջրին նման տեսք են տալիս։

     Այս երևույթը միշտ կա, բայց այս տարի առավել ցայտուն է արտահայտված։ Վերջին անգամ նման առատությամբ նկատվել էր 2006թ-ին։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նաև լճի մակարդակի անընդհատ բարձրացնելն ու իջեցնելը իր բացասական ազդեցությունն է թողնում։
     Մոտ 10 օր կտևի այս պրոցեսը, հետո կկրկնվի օգոստոսի երկրորդ կեսին»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more