▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սևան» ազգային պարկի տնօրենը՝ ինքնազգացողության վատթարացման և բժշկի դիմելու լուրերի մասին

«Սեւան» Ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենն անձամբ հերքեց տարածված տեղեկատվությունն առ այն, որ իր ինքնազգացողությունը վատացել է Սեւանա լճի ջուրը խմելուց հետո: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը: «Ես լճի ջուրը երեկ խմել եմ տարբեր ափերից՝ համոզելու համար բոլորին, որ ջրիմուռների ակտիվացումը չի կարող լինել վարակիչ հիվանդությունների աղբյուր, վնասել մարդու առողջությանը:

Ընդ որում, լճի ջուրը խմել եմ մի քանի տեղերից, որտեղ ջրիմուռներով ծածկված մեծ զանգվածներ են նկատվել: Իմ ինքնազգացողության վատացման մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ ես առհասարակ բժշկի չեմ դիմել, իսկ ինքնազգացողությունս թե երեկ, թե այսօր միանգամայն բավարար է»,-հավաստեց Վահե Գուլանյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ այսօր մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, որ «Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը հայտնվել է հիվանդանոցում այն բանից հետո, երբ նա հուլիսի 26- ին ցանկացել է ապացուցել, որ Սեւանի ջուրը վարակված չէ (ինչպես բնապահպաններն են ահազանգում), եւ մեկ բաժակ ջուր է փորձարկել Սեւանի ջրից: Ջուրը խմելուց մի քանի ժամ անց ազգային պարկի տնօրենը բուժօգնության համար դիմել է Սեւանի ԲԿ, սակայն խնդրել է, որ իր անունը չգրանցեն:

Կարդացեք նաև՝ Որպեսզի ապացուցի, որ Սևանա լճի ջուրը վտանգավոր չի, Ազգային պարկի տնօրենը խմում է լճի ջուրը

Սևանա լճում մոտ 10 օր կտևի այս պրոցեսը, հետո կկրկնվի օգոստոսին. բնապահպանության փոխնախարար

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more