▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաղին նստացնելու եմ, սարքեմ բոմժ. Նիկոլը սպառնացել է բոլորին կալանավորել

Հանրահավաքն ու ծրագրած իշխանափոխության ճանապարհային քարտեզը լուրջ վախեցրել են Նիկոլին։

http://asekose.am/filemanager/uploads/Nikol_asulis.jpg

Այս մասին գրում է Hayeli.am-ը:

«Նախօրեին Նիկոլը կառավարական ամառանոցում հավաքել է իր «նեղ կռուգին», ֆեյքերի ՊՈԱԿ- ի կոորդինատորներին և հանձնարարել է անցնել հակահարձակման։

Բոլոր պատգամավորներին հանձնարված է հարցազրույցներ տալ և հայտարարել, որ ընդդիմության հանրահավաքն ու մնացյալ գործողությունները նախկինում իրենց թալանածը պահելու համար են, և Արցախն ու Հայաստանն ընդամենը շիրմա են՝ իրենց թալանն ու ապօրինի գույքերը փրկելու համար։

Ողջ պետական քարոզչամեքենան լծվելու է «ապօրինի գույք» օպերացիային, Նիկոլը սպառնացել է գլխավոր դատախազին ուղարկել ԱԺ և կալանքի սանկցիայի թույլտվություն ստանալ ընդդիմադիր այն պատգամավորների համար, ում վրա ապօրինի գույքի քրեական հոդված է դրված։

Կառավարական դաչայում ինքնատիրապետումը կորցրած Նիկոլը սկսել է բղավել՝ «սաղին նստացնելու եմ ու մինչև վերջին կոպեկը ձեռքներից խլեմ՝ սարքեմ բոմժ»։

Ընդդիմության շարքերից մեզ ասացին, որ իրենք տեղյակ են Նիկոլի այդ հակազդեցությանն ու բոլորը պատրաստ են և նստելու և դատվելու՝ միայն ազատեն Հայաստանն ու Արցախը կործանած այս չարիքից»։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more