▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ հիստերիկ ձևով մոտեցավ, փորձելով վիրավորել ինձ. ՀՅԴ-ական պատգամավոր

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանին այսօր չի հաջողվել մուտք գործել ԱԺ շենք և մասնակցել արտահերթ նիստին։

news.am–ի հետ զրույցում պատգամավորը հայտնեց, որ երբ հասել է Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ դարպասներն արդեն փակ են եղել։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ պատգամավորի՝ դարպասների մոտ հավաքված մարդկանցից մի կին ճանաչել է իրեն և սկսել վիրավորել։

«Շատ հիստերիկ ձևով մոտեցավ, փորձելով վիրավորել ինձ, բարձրաձայն բղավում էր, որ ես դաշնակցական պատգամավոր եմ, որ մյուսների ուշադրությունն իմ վրա սևեռեր, ես իհարկե հանգստացի այդ կնջը և դուրս եկա»,– նշեց նա՝ հավելելով, որ մեծ դժվարությամբ է կարողացել դուրս գալ Դեմիրճյան փողոցից։

Պատգամավորը հայտարարեց, որ թեև ինքը չի մասնակցել նիստին

և քվեարկելու հնարավորություն չի ունեցել, սակայն միանում է նախագծին կողմ քվեարկած պատգամավորներին։

Պատգամավորը նաև հայտարարեց, որ ՀՅԴ –ն ավելի վաղ է հետ կանչել կառավարության իր անդամներին, քան Նիկոլ Փաշինյանը կազատեր նրանց։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more