▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ դպրոցներում դրամահավաքները զրոյացել են. ԿԳ նախարար

Երևանի Չայկովսկու անվան դպրոցում սովորող աշակերտների ծնողներից դրամահավաքի մասին դիմում-բողոք Կրթության և գիտության նախարարությունը չի ստացել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով այն նկատառումը, որ ծնողները բողոքում են, թե դպրոցում կավիճի, մատյանի փող են հավաքում։

 

 

 

 

 

 

«Ես չեմ ասել, որ նման դրամահավաքները զրոյական կդառնան։ Բայց շատ դպրոցներում դրամահավաքները զրոյացել են։ Ես չեմ բացառում, որ կարող են լինել դպրոցներ և կան այդպիսի դպրոցներ, ունենք բողոքներ և միջոցներ ձեռնարկում ենք դրամահավաքը կանխելու համար։ Հիմա Չայկովսկու անվան դպրոցից որևէ դիմում–բողոք չենք ստացել, հենց ստանանք, կանդրադառնանք»,– նշեց նախարարը:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more