▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սասնա ծռերից» Պավել Մանուկյանը և Արմեն Բիլյանը հացադուլ են սկսում

«Սասնա ծռեր» խմբից  Պավել Մանուկյանն ու Արմեն Բիլյանը քիչ առաջ դատարանում հայտարարեցին, որ հացադուլ են սկսում:

 

 

 

 

 

Պավել Մանուկյանը նշեց, որ մինչև իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը չփոխվի, ինքը չի դադարեցնի հացադուլը:

Պավել Մանուկյանը նաև դիմեց դատախազներին՝ նշելով, որ իրենց այսուհետ «ամբաստանյալով» չդիմեն:

 

 

 

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Մյուս 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝  պատգամավորների անձնական երաշխավորությամբ։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more