▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաշիկ Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի նկատմամբ։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Ա․ Սարգսյանի կալանավորելու վերաբերյալ։
Լրատվականի տեղեկություններով՝ Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նա, հանդիսանալով 2000-2007 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի եղբայրը, 2001-2018 թվականներին օգտագործել է իր ազդեցությունը և դրդել այդ ժամանակահատվածում պաշտոնավարած ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանության վարչության պետերին՝ իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական միջոցները վատնման եղանակով հափշտակելուն։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more