▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաշիկ Սարգսյանը Չեխիայում հանդիպել է Նարեկ Սարգսյանին. Հայկ Սարգսյանը մեկնաբանում է

 

Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, գտնվում է Եվրոպայում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը։ Վերջինիս խոսքով՝ հայրը Եվրոպա է մեկնել հանգստանալու նպատակով:

 

 

 

 

 

 

 

 

 

Հարցին, թե արդյոք Ալեքսանդր Սարգսյանը մտադիր է վերադառնալ  Հայաստան, Հայկ Սարգսյանը պատասխանեց.

 

 

 

 

 

 

 

 

 

«Մտադիր է, ո՞նց մտադիր չի, բայց թե երբ, չեմ կարող պատասխանել»,–ասաց նա։

Հայկ Սարգսյանը  ասաց նաև, որ հայրը հանդիպել է Չեխիայում գտնվող եղբորը՝ Նարեկ Սարգսյանին:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության համար: Ալեքսանդր  Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն ԱԱԾ-ն թույլատրել էր նրան որոշակի ժամանակով լքել երկիրը:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more