8 տարվա ընթացքում մոտ 12 մլն դոլարի աջակցություն՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի հոգածության ներքո հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները միջազգային հարթակներում բազմաթիվ անգամներ բարձրացրել են ՀՀ դրոշը՝ Հայաստան բերելով 200 ից ավելի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ ու հաղթանակի դափնիներ։
Սամվել Կարապետյանի ներդրումը մեծ է նաև հայկական ֆուտբոլի զարգացման գործում։ «Արարատ Արմենիա» թիմը ձեռք է բերվել 2017 թվականին, ինչի արդյունքում նոր շունչ ու որակ է հաղորդվել հայկական ֆուտբոլին։ 2019 թվականին ակումբը նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը և դարձել առաջին հայկական թիմը Եվրոպայի լիգայի խմբային փուլում։
Մինչ այս էլ Կարապետյան ընտանիքը և ազգային բարերարը աջակցել են հայկական ֆուտբոլի զարգացմանը՝ մեծ գումարներ նվիրաբերելով Հայաստանի հավաքականի խաղացողներին, ինչպես նաև մարզերում, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը։


