▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունները կասկածվում են պատվաստման կեղծ տեղեկանքներ տալու մեջ

Քաղաքացիներին կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տրամադրվել «Նատալի ֆարմ»-ում և «Աստղիկ» բժշկական կենտրոնում, հայտնում է Shamshyan.com-ը։ Նշենք, որ ընկերությունները պատկանում են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին։

Նշվում է, որ Երևան քաղաքում գործող «Նատալի ֆարմ» և «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժշկական հաստատության բուժաշխատողների կողմից այս տարվա մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում կազմվել են փաստացի արտերկրում գտնվող անձանց «COVID-19» հիվանդության դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր և տվյալները մուտքագրվել են ՀՀ ԱՆ «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգ։

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more