▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանը չի ներել «Զովքի» Արամի որդուն

Աբովյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։

Այս մասին «ՄակարյանՆյուզ»-ին հայտնում են Քննչական կոմիտեից։ Խոսքն Աբովյան փողոցում գործող «Մարտինի ռոյալ» սրճարանում տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ Սամվել Ալեքսանյանի թոռնուհու համար վիճաբանության մեջ էին մտել «Զովք» սուպերմարկետի սեփականատերերից Արամ Արամյանի որդին՝ Գևորգը, և «Երևան սիթի» սուպերմարկետների սեփականատեր Սամվել Ալեքսանյանի քրոջ թոռը՝ վերոնշյալ թոռնուհու հարազատ եղբայրը։ Վերջիններս, ի դեպ, «Մոբայլ սենթր» հեռախոսների վաճառքով զբաղվող ամենախոշոր ընկերության հիմնադիր Արթուր Հարությունյանի քրոջ որդին ու դուստրն են։

Գործին խառնվել են «Զովքի» սեփականատեր Արամ Արամյանն ու «Երևան սիթիի» սեփականատեր, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, սակայն ընդհանուր հայտարարի չեն եկել։ Ալեքսանյանը չի ներել Զովքի Արամի որդու պահվածքը իր քրոջ թոռան նկատմամբ։ Արդյունքում թեմային միջամտել են օրենքով գողեր ու քրեական հեղինակություններ ինչպես Հայաստանից, այնպես էլ Հայաստանից դուրս, որպեսզի հաշտեցնեն կողմերին։ Մասնավորապես, հարցը փորձել են կարգավորել ռուսաստանաբնակ օրենքով գող Շաքրո Մոլոդոյը (Արամ Արամյանի խնդրանքով), և Ուկրաինայում բնակվող գող Նոդարը, որին Սամվել Ալեքսանյանն է դիմել։ Նաև հայաստանյան գողեր են խառնվել հարցին, ու թեև, ասում են, Սամվել Ալեքսանյանը այլոց ներկայությամբ պատժել է «Զովքի» Արամի որդուն ու այդպիսով հարաբերական «հրադադար» է հաստատվել, սակայն այնպես չէ, թե ներել է հակառակորդ կողմին կամ հաշտվել նրանց հետ։

Դեպքը տեղի է ունեցել ավելի քան մեկ ամիս առաջ, ու զարմանալիորեն որևէ կերպ մամուլում այս մասին տեղեկություն չէր հայտնվել։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more