▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահմանին ոչ թե ադրբեջանցի սահմանապահն է կանգնելու, այլ նրա հագուստով ադրբեջանական բանակը

Սահմանին ոչ թե ադրբեջանցի սահմանապահն է կանգնելու, այլ նրա հագուստով ադրբեջանական բանակը․ Գառնիկ Դանիելյան

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հաստատել է լուրերը, ըստ որի՝ Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել․ «Ոսկեպարում գյուղացիները փաստեցին, որ եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են եղել, տարբեր նախապատրաստական աշխատանքներ են կատարել, ծառեր են կտրել։ Իշխանությունները փորձում են ամեն կերպ թուրքին բերել, նստեցնել այս վայրերում, ապօրինի կերպով՝ ուժի կիրառմամբ սահմանազատման գործընթացն առաջ տանել»,- ասել է Դանիելյանը՝ կանխատեսելով, որ պաշտպանական գծի և ականանների բացակայության պարագայում ադրբեջանցիները կարող են նաև դիվերսիոն գործողություններ կատարել։ «Ասում են՝ սահմանազատումից հետո երկու կողմերում սահմանապահներ են կանգնելու։ Սակայն Ադրբեջանի սահմանապահ զորքերն անունով են սահմանապահ, իրականում դա Ադրբեջանի բանակն է, միայն հագուստն է փոխված, իսկ մեր սահմանապահները զինված են լինելու միայն Կալաշնիկով ավտոմատով»,- նշել է պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more