▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաակաշվիլին կոչ է արել պայքարել հայկական սցենարով

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտից կոչ է արել իր համախոհներին իշխանության ներկայացուցիչների պայքարել հայկական սցենարով:

«Այս ընտրություններում մենք հաղթել ենք, բայց … Վրաստանի իշխանությունները խլեցին մեզնից այդ հաղթանակը: Ի՞նչ պետք է անել: Ստիպել վճարել այն գինը, որը պետք է վճարեն իշխանություններն ընտրությունների կեղծման համար: Այդպես արեցին հարևան Հայաստանում: Այնտեղ Փաշինյանը պայքարում էր չորս անգամ ավելի մեծ օլիգարխի դեմ, քան Իվանիշվիլին, բայց հայ ժողովուրդն, ի վերջո հաղթեց»,- ուղերձն ընթերցել է Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան:

«Մենք ժամանակ չունենք, մենք պետք է գործենք ամենուր և զանգվածաբար: Իհարկե, զուգահեռաբար մենք պետք է բողոքարկենք ընտրությունների արդյունքների դեմ ընտրական հանձնաժողովներում և ԿԸՀ-ում: Այժմ մենք ունենք փողոցային ակցիաներ անցկացնելու և բռնությանը դիմակայելու լիարժեք լեգիտիմություն»,- ասել է Սաակաշվիլին:

Նա ընդդիմադիր պատգամավորներին կոչ է արել դուրս գալ խորհրդարանից, քանի որ այդ մարմինը «կորցրել է պետության հարթակի գործառույթը»։

Փաստաբան Նիկա Գվարամիայի խոսքով՝ իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները մտադիր են Սաակաշվիլիին տեղափոխել Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more