▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա զապիսկա ա». իշխանությունը մերժեց ընդդիմության` արտահերթ նիստ հրավիրելու առաջարկը

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները դիմում են ներկայացրել` պահանջելով այսօր ԱԺ արտահերթ լիագումար նիստ հրավիրել, ուր կհրավիրվի և իրենց հուզող հարցերի շուրջ պարզաբանումներ կտա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ մեծամասնությունը մերժեց ընդդիմադիրների առաջարկը: ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն ընդդիմադիրների ներկայացրած դիմումը «զապիսկա» որակեց, նշեց` այն քննարկման ենթակա չէ: Ընդդիմությունն իշխանության այս քայլը քաղաքական որոշում գնահատեց: 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ ընդդիմադիր խմբակցությունները ժամը 20.00-ին նախաձեռնել են ԱԺ արտահերթ լիագումար նիստ, օրակարգում ստեղծված իրավիճակն է։ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more