▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա ու իր նմանները կանգնելու են հայ ժողովրդի, հայրենիքի և Աստծո դատաստանի առաջ». Հայր Հովհաննեսը՝ Հայ Առաքելական եկեղեցուն «ուկրաինական սցենարով» սպառնացող ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանի մասին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Հովհաննես աբեղա Թորգոմյանը ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին է արձագանքել, ով Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ձեռնարկած արշավի մասին խոսելիս ՝ ասել է՝ «Լավ ենք անում, ճիշտ ենք անում», ապա հայտարարել, թե ՔՊ-ն մի բան էլ «շատ փափուկ» է վերաբերվել Եկեղեցուն։

«Պետք է գործեինք ուկրաինական սցենարով»,- ասել է ՔՊ-ականը։

Հայր Հովհաննես աբեղա Թորգոմյանն ի պատասխան՝ նշել է.

«Վիլեն Գաբրիելյան կոչված հակահայը թույնով լցված խոսք է հնչեցնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ «Մարդ» ով բարոյական ցածր ու խեղված արժեհամակարգ ունի, խոսում է դարավոր մի կառույցի մասին, որի առաքելության մեծագույն ճանապարհը եղել է ազգապահպանությունն ու հայրենապահպանությունը։ «Մարդ» ում մարդկային նկարագիրը կասկածի տակ է, «մարդ» ով ոչ մի սրբություն չունի, հանկարծ հոխորտում է աստվածաստեղծ մի կառույցի դեմ ` չհասկանալով իր գոյության ճղճիմությունը։

Թշնամուն ծառայող ու նրա օրակարգը սպասարկող նման երևույթների խոսքը ոչ թե քննադատություն է, այլ ներքին դատարկության, ատելության ու մարդատյացության արտահոսք։

Եվ հատկապես վտանգավոր է, երբ սրանք արդեն բաց տեքստով փորձում են Հայաստան ներմուծել ուկրաինական սցենարը։

Ասում են՝ Ուկրաինայում ինչ արեցին եկեղեցու հետ, նույնը պետք է անել այստեղ:

Ի՜նչ հիանալի «օրինակ» են գտել․ պատերազմից քայքայված երկիր, խուզարկվող ու օկուպացվող վանքեր, ծեծված եկեղեցականներ, հոգևորականների դեմ գործեր, պետության կողմից եկեղեցական կյանքի վերահսկողություն, հավատացյալ հասարակության պառակտում։ Ահա սա՞ է այն «եվրոպական ժողովրդավարությունը», որը փորձում են փաթաթել հայ ժողովրդի վզին։

Գալու է պատասխան տալու ժամանակը և սա ու իր նմանները կանգնելու են հայ ժողովրդի, հայրենիքի ու Աստծո դատաստանի առաջ»:

info@asekose.am/095519696
Հասարակություն more