
Լրագրող Գոհար Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ես դավադրապաշտ չեմ,բայց նայեք՝ խաչի վրա կոն է դրված,որն ասես խորհրդանշում է հոգևոր արժեքների փոխարինումը զվարճանքով, սրբազան ամեն ինչի՝ հավատի,խաչի ստորադասումը ծափ ու ծիծաղին,որոնք գալիս են խլացնելու Եռաբլուրում նույն օրը մղկտացող մայրերի ու կանանց ողբը:
Սա մի տեսակ ծես է հիշեցնում,ինչպես տարիներ առաջ ապրիլի 24-ին կազմակերպվածը,երբ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի վրա,որն ըստ էության գերեզման է, ողջ մարդկանց անունները լույսերով գրեցին:
Մարդիկ այժմ Խաչի վրա են կանգնել՝ հայացքները դեպի լույսն ու փայլը, դեպի կոն-տոնածառը,որը մարմնավորում է սպառող ու անհոգ ֆաստֆուդային մակարդակի հասարակության հոգեկերտվածքը,որը հրաժարվում է անցյալից,ապրում է ներկայով,թքած ունի ապագայի վրա:
Դիտեք նաև՝


