▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա ցույց է տալիս, որ նա թքած ունի երկրի վիճակի վրա». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը.

«ՊԱԼԱՏԱԿԱՆ ԴՀՈԼՉԻՆ
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ՀՀ գլխավոր դատախազ կոչեցյալը, ցածրակարգ ռաբիսային քեֆ- «համերգում», երջանիկ դեմքով, ուրախ-ուրախ դհոլ է խփում։
Սա ցույց է տալիս այդ անձնավորության կրթական մակարդակը, անճաշակությունը, ավելին՝ այդ քեֆ-ուրախություններին երջանիկ դեմքով մասնակցելն ապացուցում է, որ նա թքած ունի երկրի վիճակի վրա։ Ահա այսպիսի պաշտոնյաներ են պետք այսօրվա Հայաստանին, վարչապետ կոչեցյալի ստրուկ, որևէ արժեհամակարգից զուրկ, անսկզբունք «դհոլչիներ»»։

 

 

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more