▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուստամ Բադասյանը երդվել է Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ

Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արդարադարտության նախարար Ռուստամ Բադասյանի երդման արարողությունը:

Նախարարը երդվել է բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը։

Նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել են Ռուստամ Բադասյանին և մաղթել արդյունավետ աշխատանք:

info@asekose.am/095519696
Հասարակություն more