▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս խաղաղապահները ՀՀ սահմանապահների հետ միասին դուրս բերեցին շրջափակման մեջ հայտնված բոլոր մեքենաները. Զոհրաբյան

Հենց նոր ռուս խաղաղապահները ՀՀ սահմանապահների հետ միասին շարասյունով հանեցին շրջափակման մեջ հայտնված բոլոր մեքենաները։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ավելի վաղ Զոհրաբյանը հայտնել էր, որ մոտ 2 ժամ ադրբեջանցիները փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կատարի-Կարմրաքար` 16-18 կմ հատվածը, և որ մոտ 40 մեքենաներ մնացել են արգելափակված, որից 25-ը՝ մարդարար, որոնցում կան երեխաներ:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more