|
«Պետական պաշտոնյաներն իրենց բանուգործը թողած՝ զբաղվում են նրանով, ինչով իրենք չպետք է զբազվեին, դա վկայում է պետական համակարգի ոչ նորմալ գործելու մասին․ առողջապահության նախարարը բժիշկ չէ, պաշտպանության նախարարը զինվորական չէ․․․»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշել է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը։ «Եվ տեսնում ենք՝ ԱԺ փոխխոսնակը իր ծնողի տարիքի Վեհափառ Հայրապետին կարող է ավազանի անունով դիմել և անհարգալից վերաբերմունք արտահայտել եկեղեցականների նկատմամբ՝ ասելով, թե նրանք օլիգարխների են ենթարկվում, КГБ-ի գործակալներ են․․․, բայց իրենց ասածներն իրենց արածներին չեն համապատասխանում, թող իրենք զբաղվեն իրենց պարտականություններով, երկրի անվտանգությամբ ու տնտեսությամբ, իրենց խոստումների կատարմամբ․․․ Ռուբեն Ռուբինյանը Վեհափառին «Կտրիճ» է ասում, իրեն էլ շատերը Քըլըչ մականունով են դիմում, բայց ես ինձ իրավունք չեմ վերապահի իրեն այդպես դիմել․․․ Մենք խտրական վերաբերմունք չունենք, բայց մեր նկատմամբ մեր հայրենիքում խտրական վերաբերմունք կա»,- ընդգծել է Տեր Վրթանեսը։ ***
Դիտեք նաև՝ |
«Ռուբինյանին էլ շատերը «Քըլըչ» մականունով են դիմում, բայց ես ինձ դա թույլ չեմ տա»․ Տեր Վրթանես
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


