▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը քննող դատական նիստը հետաձգվեց մինչև 11.00-ն

Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթացող նիստը, որտեղ քննվում էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը` հետաձգվեց  մինչև առավոտյան 11.00-ն: Այդ ընթացքում Ռոբերտ Քոչարյանը պատշաճ ծանուցում կստանա ՀՔԾ-ի կողմից:



 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատականի նիստին չի ներկայացել, քանի որ դեռևս ծանուցում չի ստացել:

Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Ռուբեն Սահակյանը վստահեցնում է՝ Ռոբերտ Քոչարյանը չի խուսափում եւ կներկայանա դատարան: «Ռոբերտ Քոչարյանը չի խուսափում եւ կներկայանա, ուղղակի հարկավոր է պատշաճ կերպով ծանուցել: Նա չի ստացել ծանուցագիր: Մեզանից ոչ ոք չի կասկածում, որ նա կներկայանա, եւ վաղը դուք դրանում կհամոզվեք: Նա այն մարդը չի, որ խուսափի, եւ երկրորդ, եթե խուսափելու լիներ, չէր վերադառնա, կապրեր արտերկրում»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդություն է ներկայացվել նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Նիստը հետաձգվել էր 2 ժամով‚ որպեսզի ծանուցում ստանար Ռոբերտ Քոչարյանը: Սակայն նա այդպես էլ չներկայացավ դատարան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՀՔԾ

Քանի՞ տարվա ազատազրկում է սպասվում Ռոբերտ Քոչարյանին՝ մեղքն ապացուցելու դեպքում

37 թիվն է դառնում, աբսալյուտնո շինծու մեղադրանք. Քոչարյանը` իրեն ներկայացված մեղադրանքի մասին

Ո՞վ է կազմակերպել «մարտի 1»-ը. Ռոբերտ Քոչարյանն իր տարբերակն է առաջարկում

«Կարող է վաղը ես հայտնվեմ բանտում. կմտածեն՝ փախնելու եմ, բայց չէ, կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչեւ վերջ». Ռոբերտ Քոչարյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more