▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջնորդության հարցով դատարանի որոշումը կհրապարակվի ժամը 23։30–ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջնորդության հարցով դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ հուլիսի 27-ին ժամը 23։30–ին։ Այդ մասին հայտնելէ գործով դատախազ Արա Մնացականյանը:

Միջնորդության քննությունը տեւեց մոտ 7 ժամ:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդություն էր ներկայացվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև՝ Հարցաքննության գալուց առաջ Ռոբերտ Քոչարյանն իր թիմակիցներին ասել է՝ «գնում է նստելու»

Քոչարյանը ստում է, ստում է ու ստում. Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՀՔԾ

Քանի՞ տարվա ազատազրկում է սպասվում Ռոբերտ Քոչարյանին՝ մեղքն ապացուցելու դեպքում

37 թիվն է դառնում, աբսալյուտնո շինծու մեղադրանք. Քոչարյանը` իրեն ներկայացված մեղադրանքի մասին

Ո՞վ է կազմակերպել «մարտի 1»-ը. Ռոբերտ Քոչարյանն իր տարբերակն է առաջարկում

«Կարող է վաղը ես հայտնվեմ բանտում. կմտածեն՝ փախնելու եմ, բայց չէ, կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչեւ վերջ». Ռոբերտ Քոչարյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more