▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն ավարտվել է. նա դուրս է եկել հետնամուտքից

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվեց Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը:

Հարցաքննությունը տևել է մի քանի ժամ և տեսանկարահանվել: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Քոչարյանի անվտանգությունն ապահովողները եկան ՀՔԾ շենք, նրանց ուղեկցությամբ նախկին նախագահը հեռացավ հետնամուտքով:

Նշենք, որ Քոչարյանը հարցաքննվում էր 2008 թվականի Մարտի 1-ի գործով, վկայի կարգավիճակում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Հիշեցնենք, որ ՀՔԾ  է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, նա նույնպես հարցաքննվում է է մարտի 1-ի գործով:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելու մասին հարցին պատասխանել էր իր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ՝ նշելով , որ չի կարող ձևակերպել խնդիր, որ ինչ որ մեկը պետք է հայտնվի ճաղերի հետևում, բայց հստակ ձևակերպումէ խնդիր, որ բոլոր նրանք, ովքեր թույլ են տվել իշխանության չարաշահում, հանցանքներ, իշխանության գործադրմամբ հարստացել են, կոռուպցիայի մեջ ներքաշված են եղել՝ նրանք պետք է չաղերի ետևում հայտնվեն:

Կարդացեք նաև՝ Քոչարյանի հարցաքննությունը տեսագրելու որոշում ունենք. ՀՔԾ պետ

 Ցուցմունք՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի

Բանակային ստորաբաժանումները մարտի 1-ին զենք չեն կիրառել, բախում չի եղել. Ռոբերտ Քոչարյան

ՀՔԾ-ն՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված ծանուցման մասին

Կոռուպցիա իրականացնողները կհայտնվեն ճաղերի հետևում. Փաշինյանը՝ Քոչարյանի ձերբակալման մասին

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more