▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ դեսպանատունը կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցածը

Գյումրիում դեկտեմբերի 3-ին քաղաքի հավաքարար կնոջը 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայողի կողմից դաժանորեն ծեծելու և մահ պաճառելու դեպքի կապակցությամբ դժգոհության ալիք է բարձրացել. շատերը կատարվածը համեմատել էին գյումրեցի ընտանիքի սպանության դեպքի հետո, որը դարձյալ կատարել էր ռուս զինծառայող Վ. Պերմյակովը։



Այդ առնչությամբ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը.

«Ուշադրություն ենք դարձրել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ հուզիչ մեկնաբանությունների չդադարող հոսքին: Կրկին կոչ ենք անում՝ չքաղաքանացնել այս թեման, չանել հապճեպ եզրակացություններ և չխանգարել հայկական քննչական մարմիններին՝ կատարել իրենց գործը: Ցանկանում ենք նաև ցավակցություն հայտնել տուժածի հարազատներին և մտերիմներին»:

 

 

 

 

 

 

 

Կնոջ մահվան փաստի առթիվ քրեական գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին ծեծելով մահվան էին հասցրել Գյումրիի հավաքարար 57-ամյա կանանցից մեկին, որը դուրս էր եկել աշխատանքի։

Դաժան ծեծի ենթարկված կնոջը չեն հասցրել տանել հիվանդանոց, և նա ճանապարհին մահացել է։

Նշենք, որ դեպքը կատարվելու օրը  առաջ էր քաշվել վարկած, որի համաձայն կատարվածի հեղինակը սլավոնական արտաքինով ռուս զինծառայող է եղել։ Սակայն այդ օրը Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը հայտարարությամբ հանդես եկավ՝ լրատվամիջոցների հրապարակումները անվանելով անպատասխանատու վարքագիծ։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more