▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ի «դուխով Նիկոլ» չատում հրահանգել են համատարած դնել Նիկոլ Փաշինյանի նկարը. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

«ՔՊ-ի չատում, որը կոչվում է՝ «դուխով Նիկոլ», հրահանգել են համատարած դնել Նիկոլ Փաշինյանի նկարը ու գրել «լեգիտիմ ղեկավար»։ Ի՞նչ լեգիտիմ՝ մոռացե՞լ եք, որ 2021-ի մայիսին մուրճը ձեռքին ձեր «լեգիտիմը»՝ Արցախի համար անջատում հանուն փրկության էր գոռում։

Դուք ուր, լեգիտիմն ուր…դուք անարժեք, անսկզբունք սուտասաններ եք, ուրիշ ոչինչ։ Լեգիտիմության ձեր միակ աղբյուրն էլ Բաքուն է»:

***

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում Նիկոլ Փաշինյանի լուսանկարն է հրապարակել` կից գրառմամբ. «ՀՀ ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյան»:

Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը Փաշինյանին հրաժարականի համար ժամանակ է տվել մինչև 20։00, որից հետո հանդես կգա հայտարարությամբ։

«Ուղիղ ժամը 20:00-ին Բագրատ Սրբազանը հայտարարեց. «Տեսեք` ինչ է գրել վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Հրապարակել է վարչապետի լուսանկարն ու գրել. «ՀՀ ընտրված վարչապետ` Նիկոլ Փաշինյան»: Փաստորեն` մեզ լուրջ չեն ընդունում էս մարդիկ: Էլ ժամանակ չենք ավելացնում, էլ ի՞նչ ժամանակ»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը:

***

«Իզուր բարդացրեցիր մեր կյանքը, քոնն էլ` մեզ հետ»,- Փաշինյանին դիմեց Բագրատ Սրբազանը` ներկայացնելով հետագա անելիքները:

«Առաջին քայլը, որ անելու ենք, բնականաբար, լինելու է Ազգային ժողովում նրան անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելը: Սա քննարկվելու է 3 խմբակցությունների հետ:

Շատանալու ենք, ինչ որ ձեզ ասել են, հակառակն ենք անելու, ժողովուրդ ջան: Ես գիշերն այստեղ եմ մնալու»:

***

Շարունակելով անելիքներից խոսել, Բագրատ Սրբազանը նշեց․ «Պատգամավորներ կան այստեղ, ՔՊ-ից պատգամավոր կա՞։ Մենք ոչ ոքի նկատմամբ ատելություն չունենք, թեպետ իրենք հայհոյում են, բորդյուր են լիզեցնում, եսիմ ինչ են անում, կապ չունի, մենք էդ չենք։ Ուրեմն, բոլորին ընդունեք։ Օրինակ, ես Շիրակ Թորոսյանին անձնապես ճանաչում եմ, կարծում եմ՝ այստեղ ինչ-որ տեղ կարող է լինել, կամ Ռուստամ Բաքոյանին, կարծում եմ՝ այստեղ կարող է լինել։ Հիմա ինձ իրավունք տալի՞ս եք իրենց հետ խոսելու, խորհրդակցելու՝ ինձ, Սուրենին ու Գառնիկին։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ, մի քիչ համբերեք։ Գիշերն այստեղ եմ մնալու, ահագին մարդ կա հետը խոսելու, մինչև լույս այստեղ եմ։

Վաղվանից, վաղ առավոտյան միասին գնալու ենք սուրճ խմելու, կամ թեյ, ով ինչ է սիրում։ Ես Ձեզ չեմ խաբելու, վստահ եղեք»,- ասաց նա։

***

Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած հավաքը։

«Օրագրի» տեսախցիկը նկարել է` ինչպես են կառավարության շենքի պատշգամբից թաքուն հետևում և տեսանկարահանում հանրահավաքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more