▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ական պատգամավորը սուտ տեղեկություն է տարածել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը կեղծ տեղեկություներ է տարածում։ Խոսքը՝ Մարինա Ղազարյանի մասին է, ով ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, իբր թե Հայաստանում նվազագույն աշխատավարձը հաջորդ տարվանից բարձրանալու է։

«ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց նախագիծը։ 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափը կբարձրանա` 68.000 դրամից դառնալով 80.000 դրամ»,- գրել էր ՔՊ-ական պատգամավորը։

Մինչդեռ այս տեղեկատվությունը լկտի սուտ է, որը պաշտոնապես հերքեց նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Մանսավորապես նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը հայտնել է․

«Հարգելի՛գործընկերներ,

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ չեն իրականացվել։ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆՆ այն մասին, որ գործող կարգավորումներն առայժմ մնան անփոփոխ (այսինքն՝ նվազագույն աշխատավարձի չափը պահպանել 68 հազար դրամ)»։

 

Ավելի ուշ ՔՊ-ական պատգամավորը հեռացրել է գրառումը, սակայն որեւէ կերպ ներողություն չի խնդրել սիրելի հայրենակիցներից կեղծ տեղեկություն տարածելու համար։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more