▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանին համակարգիչ չի տրամադրվել. Քրեակատարողական ծառայություն

Հաղորդագրություն

Զանգվածային լրատվության որոշ միջոցներ, անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ հրապարակած և ՀՀ Ազգային ժողով ուղարկած 2018 թվականի հաշվետվությանը և այն ներկայացնելով ոչ անմիջական տեքստով, համացանցում տեղեկատվություն են տարածել, թե ՄԻՊ-ի միջամտությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին համակարգիչ է տրամադրվել առանց համացանցի հասանելիության։

 

 

Տարընկալումից խուսափելու նպատակով Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1543-Ն որոշման հավելվածի ձև N 2-ով սահմանվում է իրերի, առարկաների և սննդամթերքի ցանկը, որով արգելվում է կալանավորված անձանց և դատապարտյալներին ունենալ ցանկում նշված առարկաներն իրենց մոտ, ստանալ կամ ձեռք բերել հանձնուքներով, ծանրոցներով և փաթեթներով։ Արգելված իրերի ցանկում որպես արգելված իր, ի թիվս այլ առարկաների, ներառված է նաև համակարգիչը։

 

 

 

 

 

 

 

 

Իրականում Ռոբերտ Քոչարյանին տրամադրվել է ոչ թե համակարգիչ, այլ էլեկտրոնային գիրք՝ առանց համացանցի հասանելիության, տեսա և լուսանկարահանման, ձայնագրելու հնարավորության, որի մասին, ի դեպ, նշված է նաև ՄԻՊ-ի տարեկան հաղորդման մեջ, մասնավորապես. «…դիմումի ներկայացման դեպքում անձին կթույլատրվի փոխանցել ոչ թե համակարգիչ, այլ, Նախարարության ձևակերպմամբ, էլեկտրոնային գիրք, այն դեպքում, երբ էլեկտրոնային գիրքը չունենա հասանելիություն համացանցին, տեսա և լուսանկարահանման, ձայնագրելու հնարավորություն և ընթերցվող գրականությունն արդեն իսկ ներբեռնված լինի էլեկտրոնային գրքում»։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more