▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանի հարցաքննությունը տեսագրելու որոշում ունենք. ՀՔԾ պետ

Այսօր Կառավարության նիստից առաջ լրագրողները ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից հետաքրքրվեցին Ռոբերտ Քոչարյանի՝ այսօր սպասվող հարցաքննության մասին:

Խաչատրյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության տեսանկարահանումը որոշելու է վարույթն իրականացնող մարմինը: «Տեսագրությունը համարվում է քրեական գործի բաղկացուցիչ մասը: Եթե նույնիսկ տեսագրվի, ապա չի նշանակում, որ այն հանրայնացվելու է: Այն կցվելու է քրեական գործին: Այո, ունենք որոշում, որ տեսագրվի»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչու՞ է գաղտնի պահվում Մարտի 1-ի գործով քննչական խմբի ներ ղեկավարի անունը: Խաչատրյանը պատասխանեց, որ գաղտնի չէ: «Մեր քննիչներից մեկն է: Անունը չի հրապարակվում ավելորդ ուշադրությունից զերծ պահելու համար»,- ասաց նա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հարցին՝ Քոչարյանն այսօր գալո՞ ւ է հարցաքննության, ՀՔԾ պետքը չպատասխանեց: Նա նաև չնշեց, թե ով է 2-րդ նախագահին հարցաքննելու: 

Նշենք, որ Հարցաքննությունը տեղի է ունենալու 12:00-ին:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելու մասին հարցին պատասխանել էր իր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ՝ նշելով , որ չի կարող ձևակերպել խնդիր, որ ինչ որ մեկը պետք է հայտնվի ճաղերի հետևում, բայց հստակ ձևակերպումէ խնդիր, որ բոլոր նրանք, ովքեր թույլ են տվել իշխանության չարաշահում, հանցանքներ, իշխանության գործադրմամբ հարստացել են, կոռուպցիայի մեջ ներքաշված են եղել՝ նրանք պետք է չաղերի ետևում հայտնվեն:

Կարդացեք նաև՝ Ցուցմունք՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի

Բանակային ստորաբաժանումները մարտի 1-ին զենք չեն կիրառել, բախում չի եղել. Ռոբերտ Քոչարյան

ՀՔԾ-ն՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված ծանուցման մասին

Կոռուպցիա իրականացնողները կհայտնվեն ճաղերի հետևում. Փաշինյանը՝ Քոչարյանի ձերբակալման մասին

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more