Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սելը ճռռալու տեղը սելվորն է ճռռում»։
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Հոխիկյանն ընդգծել է․ «Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կգնա մինչև վերջ և կփորձի կալանավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսին կամ կստիպի, որ նա հրաժարական տա․ իմ կարծիքով՝ Փաշինյանն ամենևին էլ չի ձգտում այնպես անել, որ առաջիկա ամիսներին Գարեգին Բ-ն չլինի Ամենայն հայոց կաթողիկոս։ Կաթողիկոսին կալանավորելով՝ Փաշինյանն իրեն մեծ հարված կհասցնի, հետևաբար քիչ հավանական է, որ կկալանավորի․․․ Հույս ունեմ, որ իրական ազգային ուժերը հունվարից իրենց օրակարգով կշարժվեն, ոչ թե Փաշինյանի։ Նիկոլի բոլոր գործողություններն ուղղված են նրան, որ իր մասին խոսեն․․․ Իսկ եթե դեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանը արշավի Մայր Աթոռի դեմ, պիտի պատրաստ լինենք ևս մեկ անգամ պաշտպանելու և ոչ թե ֆիզիկական, այլ գաղափարախոսական, քաղաքական, քարոզչական հարձակումներ անելու Նիկոլի դեմ․ այստեղ մենք կհաղթենք»։
Դիտեք նաև՝


