Հունիսի 7 -ին սպասվող համապետական ընտրություններից առաջ Հայաստանի ներքաղաքական դաշտում ձևավորվում է ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիա Սամվել Կարապետյանի գլխվորած ուժի շուրջ։
Մեկ օրում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին սատարելու հայտարարությամբ հանդես եկավ քաղաքական 4 ուժ` «Ազատություն», «Կայունություն», «Ժառանգություն» և ՀԺԱՄ կուսակցությունները։
Քաղաքական բոլոր ուժերը միակարծիք են, որ գործող իշխանությունը, իր պարտվողական և ուրացող քաղաքականությամբ, Հայաստանը կանգնեցրել է կործանման եզրին և դեռ շարունակում է իր վանգավոր՝ նահահջի, համակերպման և ուրացման ուղին, ժողովրդի դեմ զենք դարձնելով կեղծ խաղաղությունը։
Քաղաքական ուժերը վստահ են, որ Միայն Սամվել Կարապետյանը կարող է Հայաստանը դուրս բերել ճգնաժամից և առաջնորդել դեպի ուժեղ ապագա։


