▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացին և ոստիկանը ուշաթափվում են՝ Փարաքարում իրավապահների և ցուցարարների բախման հետեւանքով

Արդեն տեղեկացրել ենք, որ Փարաքարի համայնքապետարան քաղաքացիների ներխուժման հետեւանքով այսօր բախում է տեղի ունեցել քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ:

Քաշքշուկից հետո վատացել է մի ոստիկանի ու 1 քաղաքացու ինքնազգացողությունը, նրանք ուշաթափվել են:

Ոստիկանները բիրտ ուժ կիրառելու միջոցով են քաղաքացիներին հեռացրել համայնքապետարանի շենքից, ուր մեկնարկելու էր ավագանու նիստը:

Դրանից հետո ոստիկանները պատ են կազմել, որ չթույլատրեն քաղաքացիների մուտքը համայնքապետարան:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ եւ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Թեեւ 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:

Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները եւ 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաեւ ՔՊ-ի անդամները:

Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել:

Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more