▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաշքշուկ սրճարանների ապամոնտաժմանը դեմ արտահայվող քաղաքացիների և ոստիկանների միջև

Օպերայի հարակից տարածքում, որտեղ քաղաքապետարանը կրկին փորձ է արել սկսել ապամոնտաժման աշխատանքները, քաշքշուկ է սկսվել ոստիկանների և սրճարանների քանդմանը դեմ արտահայտվող քաղաքացիների միջև։ Ոստիկանները պատ էին կազմել և թույլ չէին տալիս, որ ցուցարարներն առաջ շարժվեն։ Ցուցարարներն էլ իրենց հերթին փակել էին տեխնիկայի ճանապարհը, որը պետք է շարունակեր ապամոնտաժումը։

 

 

Ցուցարարներից ոմանք բարձրացել էին ապամոնտաժումն իրականացնող հատուկ տեխնիկայի վրա և փորձում էին պոկել խողովակները՝ կանխելու սրճարանների ապամոնտաժումը։

Տեսանյութը՝ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանի ֆեյսբուքյան էջից

Կարդացեք նաև՝ 16 ցուցարար բերման է ենթարկվել

Սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ցույցի մեկ մասնակից և մեկ ոստիկան տեղափոխվել են հիվանդանոց

Ուղիղ եթեր Օպերայի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներին բերման ենթարկած ոստիկանական մեքենայից

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more