▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քարտեզագրողների մեքենայում ադրբեջանցիներ են եղե՞լ․ Իրավիճակը գերլարված էր Կիրանցում

***

Քարտեզագրողների մեքենայում ադրբեջանցիներ են եղե՞լ․ Իրավիճակը գերլարված էր Կիրանցում․ Բագրատ Սրբազանը իրավիճակը հանդարտեցնում է․ սև բերետները խելոքանում են

***

«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու, կեցցե՛ս»,– Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակը: Սրբազանը հայտարարեց, որ մեքենայի մեջ նստած մարդիկ իջել են, նա հորդորեց բացել ճանապարհը դատարկ մեքենաների համար:      

Կիրանցում իրավիճակը լարվել էր։ Հրմշտոց էր սկսվել քաղաքացիների և ոստիկանների միջև։ Տավուշից քաղաքացիները հայտնում են, որ քարտեզագրողները ապօրինի սահմանատազման աշխատանքներ կատարելու նպատակով փորձում են մեքենայով անցնել Կիրանցի հատված։ Քաղաքացիները արգելափակել են մեքենայի շարժը: Ըստ որոշ կիրանցիների, չափագրողների մեքենայում եղել են ադրբեջանցիներ։

***

Տավուշից քաղաքացիները հայտնում են, որ քարտեզագրողներն ապօրինի սահմանատազման աշխատանքներ կատարելու նպատակով փորձում են մեքենայով անցնել Կիրանցի հատված։ Քաղաքացիները արգելափակել են մեքենայի շարժը:
Հաղորդվում է, որ Կիրանցում իրավիճակը ծայրահեղ լարված է. սկսվել են բախումներ քաղաքացիների եւ ոստիկանների միջև: Կիրանց են ժամանել նաև սև բերետավորները

***

Մինչ Կիրանցում բնակիչների հետ զրույցում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը բացատրում էր, թե «Կադաստրի քարտեզները երկար տարիներ տեղաշարժվել են», զրուցողներին մոտեցավ Բագրատ Սրբազանն ու հանգիստ տոնով ասաց. «Գործընթացն է ապօրինի ու խաբեություն, վերջ: Մարդկանց մի մոլորեցրու»: «Աաաաաաա, ես ոչ մեկին էլ չեմ մոլորեցնում»,- ասաց Փաշինյանի քավորն ու խուճապահար փախավ ոստիկանների ուղեկցությամբ:

«Խաչը տեսավ, փախավ»,- արձանագրեց ներկաներից մեկը:

***

Ժողովրդին ուղղված` խաղաղ մնալու ու ավելորդ իրար չգրգռելու կոչով հանդես եկավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը: «Ամբողջ գործընթացը ծայրից ծայր անօրինական է, սա տեղի է ունենում ՀՀ օրենքներին ու միջազգային օրենքներին հակառակ: 2 օրը մեկ խաբեություն է տեղի ունենում: Ասում են` այսպես պիտի լինի, հակառակն են անում: Ու դուք մինչև հիմա հա՞րց եք քննարկում: Դուք քանի՞ անգամ եք խաբվելու, քանի՞ անգամ եք ինքներդ ձեզ խաբելու: Դե ասեք` մի 50 անգամը հերի՞ք է»,- ասաց նա` դիմելով Կիրանցի գյուղացիներին:

***

Հասարակական գործիչ Գագիկ Հարությունյանն, ով այժմ գտնվում է Կիրանցում, տեղեկացնում է. «Բախում Կիրանցում։ Ոստիկաններն օգտագործեցին լուսաձայնային նռնակ, բայց այն ոչ թե ցրեց հավաքն, այլ ավելի գրգռեց գյուղացիներին։ Ոստիկաններն այս բախման ժամանակ, չնայած բիրտ ուժ կիրառեցին, բայց` պարտվեցին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more