▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանի՞ մարդ պետք է մահանա, որ հասկանանք՝ այսպես շարունակել չի կարելի. Զոհրաբյանը պարզաբանում է պահանջում նախարարից

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր 44-օրյա հացադուլից հետո քրեակատարողական հիմնարկում մահացավ լրագրող Մհեր Եղիազարյանը: Նշում են, սակայն, որ նա 10 օր արդեն հացադուլից դուրս էր եկել:

 

 

 

 

 

 

 

 

 

Որպես մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժոովի նախագահ, պահանջում եմ պարզաբանում արդարադատության նախարարից և դատարանից` ինչու՞ չբավարարվեց իմ, որպես պատգամավորի, անմիջապես Մհերի կալանավորումից հետո ներկայացրած միջնորդությունը` փոխելու լրագրողի խափանման միջոցը:

 

Եվ դեռ քանի՞ մարդ պետք է մահանա, որպեսզի հասկանանք, որ այսպես շարունակել չի կարելի: Ուղղակի չի կարելի»:

Կարդացեք նաև՝ Աշխարհս փլուզվեց, երկար տարիներ չունեի ապրելու մոտիվացիա. Նաիրա Զոհրաբյանի խոստովանությունը՝ կյանքի հարվածների մասին

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more