▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական ոստիկանության մեքենան»․ Պսակ քահանա Մկրտչյան

Թարմացում․ Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում կադրեր է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Եկեղեցիների օկուպացիան նոր փուլ է մտնում։Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու գրավման նախապատրաստումն է, հա՞»։

Տեր Պսակ քահանա Մկրտչյանն ահազանգում է. «ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական Ոստիկանության մեքենան։ Հիշեցնենք, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Ըստ երևույթին ուզում են խոչընդոտել հոգևորականների մուտքը եկեղեցի»։

***

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը` արձագանքելով Տեր Պսակ քահանայի հայտարարությանը։
Հոգևորականն այսօր հայտնել էր, որ ռազմական ոստիկանության մեքենան առավոտից հսկում է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին, և հավելել` ըստ երևույթին ուզում են խոչընդոտել հոգևորականների մուտքը եկեղեցի։
«Երևանի նշված վարչական շրջանում մի քանի զորամաս կա, բնականոն ծառայություն է»,- նշել է Թորոսյանը:

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more