▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանաքեռ-Զեյթունի բաժնի ոստիկանների կողմից անչափահասին խոշտանգելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից անչափահասին խոշտանգելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ անչափահասի կողմից տրված հաղորդման`2018 թվականի հոկտեմբերի 17-ին Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղամասերից մեկում տեղի ունեցած կռվից հետո ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները նրան ծեծի ենթարկելով և հայհոյանքներ տալով` բերման են ենթարկել ոստիկանության նշված բաժին, որտեղ շարունակել են վերջինիս նկատմամբ բռնություն գործադրել:

 

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Կարդացեք նաև՝ Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձինք

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more