▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պրիզիվի ավտոբուսի դռանը խփել եմ, որ բացեն, քրոջս տղային տեսնեմ». Միջադեպի մասնակիցներից մեկին գտել են

ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության եւ ՀՀ Ոստիկանության աշխատակիցները հունվարի 8-ին հայտնաբերել են նույն օրը, ժամը 10։30-ից մինչեւ 11։30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող ՊԱԶ 32053 մակնիշի ՊՆ 3299 Տ զինվորական համարանիշի ավտոբուսի վարորդի համար արհեստական խոչընդոտներ ստեղծողներին ու քաշքշուկ հրահրողներին:

 

 

 

 

40-ամյա Գոռ Հակոբյանը ինքնակամ ներկայանում է Ռազմական Ոստիկանություն, իսկ նրա համաքաղաքացի՝ 23-ամյա Մերուժան Ոսկանյանը ներկայումս գտնվում է փախուստի մեջ։ Ռազմական Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝ Մ. Ոսկանյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Կարդացեք նաև՝ Մի խումբ մեքենաներ կանգնացրել էին զորակոչի ավտոբուսը. քաշքշոցներ, հայհոյանքներ

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more