▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Փուռը տալը»՝ Արևմուտքի փեշակն է դարձել». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը․

«1920-ին Արևմուտքը որևէ զինվոր չուղարկեց պաշտպանելու Հայաստանը, չնայած խոստում է, որ տալիս էր։ Արդյունքում թուրքերը մտան Ալեքսանդրապոլ։

2008-ին ՆԱՏՕ-ն որևէ օգնություն չցուցաբերեց Վրաստանին: Արդյունքում Վրաստանը կորցրեց Աբխազիան և Հարավային Օսեթիան։

Տարիներ շարունակ ՆԱՏՕ-ն ուկրաինացիների գլխի տակ «փափուկ բարձ» դրեց, իսկ այսօր «ձեռքերը լվացել» է։

«Փուռը տալը»՝ Արևմուտքի փեշակն է դարձել։

Արևմտամետությա՛ն ջատագովներ, իսկ ո՞ւր էր Արևմուտքը 44-օրյա պատերազմի ժամանակ։

«Ուր»-ը չգիտեմ, բայց լուռ էր հաստատ։ Կասեք՝ բա ռուսներն ո՞ւր էին։ Ասեմ. ռուս խաղաղապահները չլինեին, թուրքն այսօր ոչ միայն Ստեփանակերտում էր լինելու, այլ նաև Սյունիքում ու շատ հնարավոր է Արարատյան դաշտում։

Հայաստանի պետական շահը պահանջում է նորոգել ու խորացնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ու դա հնարավոր կլինի միայն իշխանափոխությունից հետո»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more