▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոստատարները նպաստներն ու թոշակները կառաքեն հասցեներով՝ ոստիկանների ուղեկցությամբ

ՀՀ պարետի՝ հունիսի 3-ի՝ Ց/94-2020 ցուցումի համաձայն՝ կենսաթոշակների և նպաստների տրամադրումը հունիսի 4-ից սկսած ապահովվելու է ԲԱՑԱՌԱՊԵՍ շահառուների բնակության վայրերում «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցների միջոցով:

Հայփոստից հայտնում են, որ փոստային բաժանմունքներում կենսաթոշակներ և նպաստներ չեն տրամադրվելու և փոստատարները ոստիկանների ուղեկցությամբ ապահովելու են կենսաթոշակների և նպաստների առաքումն ըստ բնակության հասցեների:

info@asekose.am/095519696
Հասարակություն more