Փորձել են «գնել» գնդերեցներին․ Արթուր սարկավագը պատմել է ՊՆ-ում տեղի ունեցած հանդիպման մասին
Հանդիպման են հրավիրվել նրան 16 այլ գնդերեցների հետ միասին։ Քննարկմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, փոխնախարար Արման Սարգսյանը, ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Սերյոժա Ստեփանյանը։
«Այդ հանդիպման ընթացքում մեզ ուղղվել է ուղիղ և հստակ հարց. ինչ վերաբերմունք ունենք, այսպես կոչված, «բարենորոգում» անվամբ տխրահռչակ շարժման նկատմամբ։ Այնուհետև պաշտպանության նախարարի տեղակալի կողմից հնչեց ևս մեկ առավել հստակ հարցադրում. միանու՞մ ենք այդ շարժմանը, թե՝ ոչ։ Այս խոսակցությունների համատեքստում, 30 տարվա անմնացորդ ծառայությունից հետո, առաջին անգամ հիշատակվեց նաև մեր աշխատավարձի նվազ լինելու փաստը՝ կարծելով, թե կարող են մեզ «գնել»»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է գնդերեց Արթուր սարկավագ Գևորգյանը։


